Ընտրեք հարթակը և կիսվեք Workshop-ով
Ընտրեք հարթակը և կիսվեք Workshop-ով

Բացահայտի՛ր ինքդ քեզ և դիմացինիդ

25 000 AMD

Հասանելի չէ

  • Օրեր: մարտի 19 և 20
  • Ժամեր: 19։00 - 21։00
  • Տևողություն: 4 ժամ
  • Ձևաչափ: օֆֆլայն

Workshop-ի մասին

Ի՞նչու և ինչպե՞ս են մարդիկ մտածում, որոշումներ ընդունում և համագործակցում տարբեր կերպ։

Everything DiSC® մեթոդաբանության վրա հիմնված այս workshop-ը կօգնի մասնակիցներին հասկանալ իրենց և դիմացինների վարքագիծը՝ հիմնվելով չորս հիմնական ոճերի վրա՝ Dominance (D), Influence (i), Steadiness (S), Conscientiousness (C)։

Ի՞նչու և ինչպե՞ս են մարդիկ մտածում, որոշումներ ընդունում և համագործակցում տարբեր կերպ։

Everything DiSC® մեթոդաբանության վրա հիմնված այս workshop-ը կօգնի մասնակիցներին հասկանալ իրենց և դիմացինների վարքագիծը՝ հիմնվելով չորս հիմնական ոճերի վրա՝ Dominance (D), Influence (i), Steadiness (S), Conscientiousness (C)։

Workshop-ի արդյունքում․

•  կբացահայտեք Ձեր վարքագծային նախընտրությունները,

•  կսովորեք, թե ինչպես արդյունավետ շփվել ու համագործակցել տարբեր ոճեր ունեցող մարդկանց հետ,

•  կզարգացնեք հարմարվողականության և էմպատիայի հմտություններ՝ թիմային աշխատանքի ու առաջնորդության մեջ։

Everything DiSC®-ը ոչ միայն անձնային վերլուծության գործիք է, այլև գործնական մեթոդ, որն օգնում է․

✔  բարելավել աշխատանքային հարաբերությունները,

✔  զարգացնել առաջնորդության և կառավարման հմտությունները,

✔  ստեղծել ավելի արդյունավետ վաճառքային և բանակցային գործընթացներ,

✔  ճիշտ կառավարել կոնֆլիկտները և բարդ իրավիճակները։

Արա Ազիզբեկյան

Արա Ազիզբեկյանը միջազգային փորձ ունեցաղ հմուտ մասնագետ է՝ փափուկ հմտությունների և միջմշակութային ինտելեկտի զարգացման ոլորտում։ Նա ստացել է կրթություն Շարժայի Ամերիկյան համալսարանում (ԱՄԷ) և մասնակցել միջազգային փոխանակման ծրագրի Ջորջ Վաշինգտոնի համալսարանում (ԱՄՆ)։ Արան ունի փորձ ԱՄԷ-ում որպես KnowledgeWorkx FZE ընկերության ուսուցման ճարտարապետ՝ ներգրավված լինելով միջմշակութային ուսուցման նախագծերում։

Նա Everything DiSC® ֆասիլիտատոր է, “High Performance Learning Journeys” (HPLJ) ճարտարապետ և Միջմշակութային ինտելեկտի (ICI) մասնագետ։

Իր արտասահմանյան կրթությունն ու աշխատանքային փորձը, ինչպես նաև միջազգային նախագծերում ներգրավվածությունը, նրան հնարավորություն են տալիս, որպես խոսնակ, փոխանցել օգտակար գիտելիքներ և գործնական լուծումներ՝ մասնակիցներին օգնելով բարելավել իրենց փափուկ հմտությունները։

Այլ ծրագրեր