Ընտրեք հարթակը և կիսվեք վեբինարով
Ընտրեք հարթակը և կիսվեք վեբինարով
Վեբինարի մասին
Էմոցիոնալ ինտելեկտը կարող է կտրուկ փոխել Ձեր կյանքը։
Այն օգնում է ճանաչել և կառավարել զգացմունքները, կառուցել առողջ փոխհարաբերություններ, լուծել կոնֆլիկտները և կայացնել հավասարակշռված որոշումներ՝ նպաստելով անձնական ու մասնագիտական աճին։
Էմոցիոնալ ինտելեկտը կարող է կտրուկ փոխել Ձեր կյանքը։
Այն օգնում է ճանաչել և կառավարել զգացմունքները, կառուցել առողջ փոխհարաբերություններ, լուծել կոնֆլիկտները և կայացնել հավասարակշռված որոշումներ՝ նպաստելով անձնական ու մասնագիտական աճին։
Վեբինարի թեմաներն են
– Ինչպե՞ս կարող է հուզական բանականությունը փոխել Ձեր կյանքը։
– Ի՞նչ է իրականում նշանակում լինել հուզականորեն բանական։
– Ինչպե՞ս է գործում հուզական բանականությունը՝ նյարդաբանության հրաշքները։
– Հույզերի լեզուն՝ 5 հիմնական հույզերը, որոնք կառավարում են Ձեզ։
– Հուզական բանականության զարգացում՝ գործիքներ ինքնաճանաչման և փոխհարաբերությունների ձևավորման համար։

Քրիստինան կրթության ոլորտում ավելի քան 10 տարվա փորձ ունեցող մասնագետ է։ Նրա ղեկավարած խոշոր նախագծերից է «Seroond Project»-ը, որի շրջանակներում հարյուրավոր դպրոցականներ ձեռք են բերել սոցիալ-հուզական հմտություններ։
Նա ներգրավված է եղել բարձրագույն կրթության բարեփոխման կարևոր գործընթացներում՝ համագործակցելով «Erasmus+ Armenia»-ի, ԿԳՄՍ նախարարության և Եվրոպայի խորհրդի հետ։
Քրիստինան անցել է վերապատրաստումներ Տրանսֆորմացիոն Քոուչինգի, Էմոցիոնալ ինտելեկտի և Արևելյան փիլիսոփայությունների թեմաներով, ինչը նրան թույլ է տալիս ձևավորել միջավայր, որտեղ թիմերը համախմբվում են, իսկ ստեղծարարությունն ու աշխատանքի արդյունավետությունը հանգեցնում են շարունակական աճի։