Ընտրեք հարթակը և կիսվեք Focus 14-ով
Ընտրեք հարթակը և կիսվեք Focus 14-ով

Focus 14. Պատանեկան բիզնես ակումբ

55 000 AMD

Հասանելի չէ

  • Մեկնարկ: հունիսի 23
  • Ժամեր: 12։00-13։00
  • Ձևաչափ: առկա, խմբային հանդիպումներ (10-15 հոգի)

Focus 14-ի մասին

Բացահայտեք բիզնեսի գաղտնիքները մինչ դպրոցական դասերի վերսկսումը!

Ամառային արձակուրդները միայն հանգստի և զվարճանքի համար չեն: Դրանք նաև անգին հնարավորություն են նոր հմտություններ ձեռք բերելու և ապագայի հիմքերը դնելու համար: Focus 14 ծրագիրը, հենց այդպիսի հնարավորություն է առաջարկում Ձեր երեխային:

Focus 14-ը մշակված է 10-15 տարեկան հետաքրքրասեր, նախաձեռնող և աշխարհը բացահայտելու ցանկություն ունեցող պատանիների համար, ովքեր արդեն սկսել են մտածել իրենց ապագայի մասին:

Բացահայտեք բիզնեսի գաղտնիքները մինչ դպրոցական դասերի վերսկսումը!

Ամառային արձակուրդները միայն հանգստի և զվարճանքի համար չեն: Դրանք նաև անգին հնարավորություն են նոր հմտություններ ձեռք բերելու և ապագայի հիմքերը դնելու համար: Focus 14 ծրագիրը, հենց այդպիսի հնարավորություն է առաջարկում Ձեր երեխային:

Focus 14-ը մշակված է 10-15 տարեկան հետաքրքրասեր, նախաձեռնող և աշխարհը բացահայտելու ցանկություն ունեցող պատանիների համար, ովքեր արդեն սկսել են մտածել իրենց ապագայի մասին:

Ինչո՞ւ Focus 14 ծրագիրը.

Ժամանակակից աշխարհում երեխաների հաջողությունը կախված է ոչ միայն դպրոցական գիտելիքներից, այլև գործնական հմտություններից, որոնք հազվադեպ են սովորեցվում դպրոցներում: Focus 14-ը լրացնում է այդ բացը առաջարկելով՝

🔹 9 օրյա անմիջական շփում իրական բիզնես միջավայրում,
🔹 Այցելություններ Հայաստանի 4 առաջատար ընկերություններ (այդ թվում՝ միջազգային հայտնի բրենդեր և խոշոր բանկեր),
🔹 Հանդիպումներ ոլորտի առաջատար մասնագետների հետ, ովքեր պատրաստ են կիսվել իրենց փորձով,
🔹 Բիզնես հիմունքների պարզ և մատչելի ներկայացում, որը հասանելի է դեռահասների համար։

Focus 14-ի ընթացքում երեխաները կբացահայտեն բիզնեսի հիմնական սկզբունքները՝ փորձառու մասնագետների ուղղորդմամբ:

Focus 14-ի թեմաներն են.

🔹 Բիզնես գաղափարից մինչև իրականություն – ինչպես են ծնվում հաջող բիզնես գաղափարները և ինչպես են դրանք վերածվում իրական արդյունքների,

🔹 Թիմային աշխատանք և առաջնորդություն – ինչու է թիմային աշխատանքն այդքան կարևոր և ինչպես դառնալ արդյունավետ առաջնորդ,

🔹 Նորարարություն և ստեղծարարություն – ինչպես մտածել “տուփից դուրս” և գտնել յուրահատուկ լուծումներ,

🔹 Ֆինանսական գրագիտություն – դրամի և ներդրումների հիմնական սկզբունքները պարզ բառերով,

🔹 Մարքեթինգ և հաճախորդների հետ հարաբերություններ – ինչպես հասկանալ սպառողների կարիքները և կառուցել կայուն բիզնես,

🔹 Որոշումների կայացում – ինչպես ճիշտ գնահատել ռիսկերը և կայացնել արդյունավետ որոշումներ:

Focus 14-ը միայն գիտելիքների փոխանցում չէ: Այն անգնահատելի փորձառություն է, որը կօգնի Ձեր երեխային զարգացնել՝

Քննադատական մտածողություն – կարողություն վերլուծել իրավիճակները և գտնել լավագույն լուծումները,

Հաղորդակցման հմտություններ – վստահություն արտահայտելու սեփական գաղափարները,

Թիմային աշխատանք – ունակություն արդյունավետ համագործակցելու ուրիշների հետ,

Ինքնավստահություն և նախաձեռնողականություն – կարողություն սեփական ուժերին հավատալու և գործելու:

Յուրաքանչյուր հաջորդ ընտանիքի անդամի համար գործում է 15% զեղչ:

Ներդրեք Ձեր երեխայի ապագայում արդեն այսօր!

Quick Start – Մենք օգնում ենք երեխաներին քայլել դեպի հաջողակ ապագա:

Այլ ծրագրեր