Ընտրեք հարթակը և կիսվեք վեբինարով
Ընտրեք հարթակը և կիսվեք վեբինարով
Վեբինարի մասին
Մտավոր ճկունությունն այլևս պարզապես ցանկալի հատկանիշ չէ․ այն դարձել է անհրաժեշտություն անձնային աճի և բիզնեսի զարգացման համար։
Այն հնարավորություն է տալիս արագ մտածել, հարմարվել փոփոխվող և անորոշ միջավայրում, ինչպես նաև խթանել նորարարությունը։
Մտավոր ճկունությունն այլևս պարզապես ցանկալի հատկանիշ չէ․ այն դարձել է անհրաժեշտություն անձնային աճի և բիզնեսի զարգացման համար։
Այն հնարավորություն է տալիս արագ մտածել, հարմարվել փոփոխվող և անորոշ միջավայրում, ինչպես նաև խթանել նորարարությունը։
Վեբինարի թեմաներն են
1. Ի՞նչ է մտավոր ճկունությունը և ինչո՞ւ է այն կարևոր հատկապես այսօր
2. Մտավոր ճկունությունը զարգացնելու 4 հիմնական ուղղություն
- Մտածելակերպ
- Հմտություններ
- Սովորություններ
- Էմոցիոնալ ճկունություն՝ դրական մտածողության միջոցով

ԱՆՆԱ ԿՈՆՋՈՐՅԱՆ
Աննան երկար տարիների փորձ ունեցող ՄՌԿ մասնագետ է, ով այժմ աշխատում է Ամիօ բանկում որպես Կորպորատիվ մշակույթի բաժնի ղեկավար:
Նա նաև փափուկ և առաջնորդության հմտությունների թեմաների դասընթացավար է, ով մասնակցել է մի շարք վերապատրաստման ծրագրերի, ինչպիսիք են՝ Chartered Management Institute (CMI Level 5, 6, 7) – Մեծ Բրիտանիա, Creativity Workshop – Ֆլորենցիա, Էրիքսոն Քոուչինգ (Մոդուլ 1 և 2 ) – Հայաստան:
Աննան իրականացնում է թրեյնինգներ իրավիճակային առաջնորդության, պատվիրակության հմտությունների, կատարողականի կառավարման, թիմի կառավարման, ժամանակի արդյունավետ կառավարման, թիմային աշխատանքի և շատ այլ թեմաներով։
Աննա Կոնջորյանը Ignite Creativity կրթական հարթակի հիմնադիրն է, «Վերելք» կենսագրական գրքի հեղինակը, ինչպես նաև Staffmedia հարթակում ստեղծարար մտածողության թեմայի շուրջ սունյակագիր, ով այժմ նաև աշխատում է ստեղծարար մտածողության թեմայով իր երկրորդ գրքի ստեղծման շուրջ։