Ընտրեք հարթակը և կիսվեք սեմինարով
Ընտրեք հարթակը և կիսվեք սեմինարով

Սթրեսի կառավարում

6 500 AMD

  • Մեկնարկ: ապրիլի 15
  • Ժամեր: 19։30-20։30
  • Տևողություն: 1 ժամ
  • Ձևաչափ: օնլայն

Սեմինարի մասին

Սթրես, լարվածություն, հուզական այրում… սրանք ձեզ ծանո՞թ զգացողություններ են։ Ժամանակակից կյանքը լի է մարտահրավերներով, որոնք հաճախ սթրեսի և հուզական լարվածության պատճառ են դառնում։ Սակայն ճիշտ մոտեցումների և գործիքների միջոցով հնարավոր է կառավարել սթրեսը՝ պահպանելով արդյունավետությունը և ներքին խաղաղությունը։

Սթրես, լարվածություն, հուզական այրում… սրանք ձեզ ծանո՞թ զգացողություններ են։ Ժամանակակից կյանքը լի է մարտահրավերներով, որոնք հաճախ սթրեսի և հուզական լարվածության պատճառ են դառնում։ Սակայն ճիշտ մոտեցումների և գործիքների միջոցով հնարավոր է կառավարել սթրեսը՝ պահպանելով արդյունավետությունը և ներքին խաղաղությունը։

Այս սեմինարի ընթացքում․

✔  կիմանաք սթրեսի առաջացման գործոնները,

✔  կգիտակցեք ձեր վարքում անարդյունավետ ստրատեգիաները և կսովորեք նոր հնարավոր մոդելներ,

✔  կիմանան, թե իրավիճակի մասին ձեր ընկալումները ինչպես են ազդում ձեր հույզերի և վարքի վրա,

✔  կսովորեք լարված աշխատանքային առօրյայում արդյունավետ աշխատելու հմտություններ,

✔  կսովորեք հուզական այրման կանխարգելման ստրատեգիաներ։

Սեմինարը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նվազեցնել սթրեսի ազդեցությունը, զարգացնել ինքնակարգավորման հմտությունները և վերականգնել իրենց էներգիան։ Միացե՛ք մեզ և սովորեք գտնել ներդաշնակություն անձնական և մասնագիտական կյանքում։

ՄԱՐԻԱՄ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Մարիամը երկար տարիների փորձ ունեցող հոգեբան և փափուկ հմտությունների մասնագետ է, ով իրականացնում է թրեյնինգներ սթրեսի կառավարման, առաջնորդության հմտությունների, կոնֆլիկտների կառավարման, հաղորդակցման հմտությունների, անձնային աճի և շատ այլ թեմաներով:

Աշխատում է մի շարք միջազգային և հայկական խոշոր ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, ՀՀ Առողջապահության նախարարություն, Cenomi Retail Armenia, Digitain, Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ՀՀ փաստաբանների պալատ, UNHCR և այլն:

Մարիամը նաև հրապարակախոս և հեռուստահաղորդավար է, հաճախ հանդես է գալիս Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ՝ օգնելով հազարավոր մարդկանց անձնական զարգացման գործում:

Այլ ծրագրեր