Ընտրեք հարթակը և կիսվեք վեբինարով
Ընտրեք հարթակը և կիսվեք վեբինարով
Վեբինարի մասին
Ժամանակը ձեր ամենաթանկ ռեսուրսն է, որն արդյունավետ կառավարելու դեպքում կարող ենք ավելի շատ աշխատանք կատարել, նվազեցնել սթրեսը, ունենալ որակյալ անձնական ժամանակ և առաջընթաց գրանցել կյանքի տարբեր ոլորտներում: Այս հմտության զարգացումը միաժամանակ բարելավում է կենտրոնացումը, որոշումների կայացումը, հաղորդակցումը և շատ այլ հմտություններ։
Այս ինտենսիվ մեկօրյա վարպետաց դասի ընթացքում կյուրացնեք արդյունավետ մեթոդներ՝ օրվա ծրագիրը ճշգրիտ կազմակերպելու, նպատակներին քայլ առ քայլ հասնելու և խոչընդոտները հաղթահարելու համար:

Վեբինարի թեմաներ․
✔ ժամանակի կառավարման և առաջնահերթությունների մատրիցա,
✔ առօրյա աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու գործիքներ,
✔ երկարաժամկետ պլանավորման և իրականացման գործիքներ,
✔ այն, ինչ խանգարում է կյանքում հասնել ավելիին՝ մտավոր և հոգեբանական խոչընդոտներ, կարգապահության, ինքնավերահսկողության պակաս և այլն։
Ներդրումը ձեր ժամանակի կառավարման հմտությունների մեջ կվերադարձնի ձեզ բազմապատիկ արժեք՝ ազատ ժամանակի, ավելի քիչ սթրեսի և ավելի մեծ հաջողությունների տեսքով: Գրանցվե՛ք հիմա։

ԱՆՆԱ ԿՈՆՋՈՐՅԱՆ
“Synergy International Systems”-ում ՄՌԿ մասնագետ և տաղանդների առաջխաղացման ղեկավար
Աննան երկար տարիների փորձ ունեցող ՄՌԿ մասնագետ է, ինչպես նաև փափուկ և առաջնորդության հմտությունների թեմաների դասընթացավար։ Նա մասնակցել է մի շարք վերապատրաստման ծրագրերի, ինչպիսիք են՝ Chartered Management Institute (CMI Level 5, 6, 7) – Մեծ Բրիտանիա, Creativity Workshop – Ֆլորենցիա, Էրիքսոն Քոուչինգ (Մոդուլ 1 և 2 ) – Հայաստան:
Աննան իրականացնում է թրեյնինգներ իրավիճակային առաջնորդության, պատվիրակության հմտությունների, կատարողականի կառավարման, թիմի կառավարման, ժամանակի արդյունավետ կառավարման, թիմային աշխատանքի և շատ այլ թեմաներով։
Աննան «Ignite Creativity Workshop» աշխատարանի հեղինակն է։