Ընտրեք հարթակը և կիսվեք ծրագրով
Ընտրեք հարթակը և կիսվեք ծրագրով
Ծրագրի մասին
Բացե՛ք համաշխարհային առևտրի դռները Amazon-ի միջոցով՝ առանց Հայաստանից դուրս գալու։ Այս հզոր առցանց հարթակը հնարավորություն է տալիս ձեր բիզնեսը հասանելի դարձնել միլիոնավոր հաճախորդների համար ամբողջ աշխարհում։
Մեր գործնական ծրագիրը միավորում է տեխնիկական հմտություններն ու ռազմավարական մտածողությունը՝ ձեզ զինելով բոլոր անհրաժեշտ գործիքներով համաշխարհային էլեկտրոնային առևտրի (e-commerce) ասպարեզում հաջողության հասնելու համար։ Մենք տրամադրում ենք համապարփակ գիտելիքներ, որոնք հատուկ հարմարեցված են հայկական իրականությանը և լուծում են տեղական մարտահրավերները։
Բացե՛ք համաշխարհային առևտրի դռները Amazon-ի միջոցով՝ առանց Հայաստանից դուրս գալու։ Այս հզոր առցանց հարթակը հնարավորություն է տալիս ձեր բիզնեսը հասանելի դարձնել միլիոնավոր հաճախորդների համար ամբողջ աշխարհում։
Մեր գործնական ծրագիրը միավորում է տեխնիկական հմտություններն ու ռազմավարական մտածողությունը՝ ձեզ զինելով բոլոր անհրաժեշտ գործիքներով համաշխարհային էլեկտրոնային առևտրի (e-commerce) ասպարեզում հաջողության հասնելու համար։ Մենք տրամադրում ենք համապարփակ գիտելիքներ, որոնք հատուկ հարմարեցված են հայկական իրականությանը և լուծում են տեղական մարտահրավերները։
Ի՞նչ կստանաք ծրագրի արդյունքում․
🔹 Քայլ առ քայլ ուղեցույց Amazon-ում հաշիվ բացելու և կարգավորելու համար՝ հատուկ Հայաստանից գործելու առանձնահատկություններով։
🔹 Գիտելիք ապրանքների հետազոտության, մրցակցային վերլուծության և շահութաբեր ոլորտների բացահայտման վերաբերյալ։
🔹 Գործնական հմտություններ վաճառքների էջեր ստեղծելու, օպտիմալացնելու և առաջխաղացնելու համար։
🔹 Փորձված ռազմավարություններ Amazon-ի ալգորիթմներում առաջին էջում հայտնվելու համար։
🔹 Բրենդինգի գործիքների իմացություն ձեր բիզնեսը մրցակիցներից տարբերակելու համար։
Ծրագիրը նախատեսված է․
🔹 Սկսնակ ձեռնարկատերերի համար, ովքեր ցանկանում են սկսել առցանց բիզնես։
🔹 Հայ արտահանողների համար, ովքեր նպատակ ունեն գլոբալ վաճառք իրականացնել Amazon-ի միջոցով։
🔹 Wildberries կամ Ozon հարթակներում վաճառքով զբաղվողների համար, ովքեր ցանկանում են ընդլայնվել դեպի Amazon։
🔹 Dropshipping-ով զբաղվողների համար, ովքեր ցանկանում են գործել Amazon-ում։
🔹 Ներդրողների համար, ովքեր ուսումնասիրում են առցանց առևտրի հնարավորությունները։
Թեմաներ․
1․ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ (2 ԺԱՄ)
Փաստաթղթեր ծանոթացում և գրանցում Amazon-ում (1 ժամ)
🔹 Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ծանոթացում։
🔹 Amazon-ի վաճառքի քաղաքականության ըմբռնում։
🔹 Քայլ առ քայլ Amazon վաճառողի հաշվի ստեղծում։
🔹 Վճարային համակարգի կարգավորում։
Ապրանքի հետազոտություն (1 ժամ)
🔹 Ապրանքի հետազոտության ներածություն։
🔹 Ինչու է կարևոր ապրանքի ճիշտ ընտրությունը։
🔹 Հետազոտական գործիքների ծանոթացում և կիրառում (Manual Research, Helium 10, Google Trends և այլն)։
🔹 Մրցակցության գնահատում և պահանջարկի վերլուծություն։
2․ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՈՒՄ, ԱՊՐԱՆՔԻ ՑՈՒՑԱԿԱԳՐՈՒՄ ԵՎ DROPSHIPPING (3.5 ԺԱՄ)
Առաքում Amazon-ի պահեստ, ցուցակագրում, շտրիխ կոդեր և արտադրողներ (2 ժամ)
🔹 Amazon FBA առաքման տարբերակներ։
🔹 Փաթեթավորման և պիտակավորման պահանջներ։
🔹 Նոր ապրանքի էջի ստեղծում և ցուցակագրում։
🔹 Պատկերների և նկարագրության բարձր որակ ունենալու կարևորություն։
🔹 UPC, EAN, ASIN կոդերի ստացում։
🔹 Արտադրողների հետ հաղորդակցում շտրիխ կոդերի վերաբերյալ։
Dropshipping – Արտադրողների որոնում և հաղորդակցում (1 ժամ)
🔹 Ի՞նչ է Dropshipping-ը և ինչպե՞ս է գործում Amazon-ում։
🔹 Օգտագործվող հարթակներ (Alibaba, Global Sources և այլն)։
🔹 Մատակարարների ընտրություն և պայմանների գնահատում։
🔹 Նվազագույն Պատվերի Քանակի (MOQ) որոշում և գնագոյացում։
🔹 Արդյունավետ հաղորդակցում մատակարարների հետ։
🔹 Նմուշի փորձարկում՝ առաքման վերջնականացումից առաջ։
🔹 Ապրանքի ուղարկում Amazon-ի պահեստ։
Նոր ապրանքների ավելացում և ցուցակների խմբագրում (0.5 ժամ)
🔹 Նոր ապրանքների ավելացում։
🔹 Պահեստային մնացորդի վերահսկում։
🔹 Ապրանքի էջի խմբագրում (վերնագիր, նկարագրություն, պատկերներ)։
🔹 Հաճախորդների կարծիքների կառավարում։
3․ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ ԵՎ ՄԱՐՔԵԹԻՆԳ (4.5 ԺԱՄ)
Բանալի բառերի հետազոտություն և կիրառություն (1.5 ժամ)
🔹 Բանալի բառերի ազդեցությունը Amazon-ի SEO-ի վրա։
🔹 Բանալի բառերի հետազոտության գործիքներ (Amazon Keyword Tool, etc.)։
🔹 Ընտրված բանալի բառերի ինտեգրում վերնագրերում և նկարագրություններում։
Amazon ապրանքի առաջխաղացում (1.5 ժամ)
🔹 Սոցիալական մեդիայի կիրառում, բլոգերների ներգրավում, բլոգ-փոսթերի տարածում։
🔹 Amazon-ի ներսում առաջխաղացման գործողություններ (Lightning Deals, Coupons)։
🔹 Գովազդային արշավների պլանավորում։
🔹 Արդյունքների գնահատում։
Amazon PPC (1 ժամ)
🔹 Amazon-ի գովազդային հարթակի ծանոթացում։
🔹 Գովազդների տեսակներ (Sponsored Products, Sponsored Brands, Sponsored Display)։
🔹 PPС արշավների կազմակերպում։
🔹 Բանալի բառերի ընտրություն։
🔹 Արշավի արդյունավետության վերլուծություն և օպտիմալացում։
A+ բովանդակություն և ապրանքանիշի գրանցում (1.5 ժամ)
🔹 A+ բովանդակության առավելությունները ապրանքանիշի ստեղծման և փոխակերպման համար։
🔹 Հասանելի A+ բովանդակության մոդուլների և դրանց նպատակների ուսումնասիրություն։
🔹 A+ բովանդակության նախագծման և ներբեռնման քայլ առ քայլ ուղեցույց։
🔹 Լավագույն փորձը գրավիչ և արդյունավետ A+ բովանդակության մշակման համար (դասավորություններ, պատկերներ և տեքստ)։
🔹 Ինտելեկտուալ սեփականության պաշտպանություն։
🔹 Գրանցման պահանջներ և փաստաթղթերի կազմում։
🔹 Տեսանելիության և վերահսկողության բարձրացում ապրանքների նկատմամբ։

Ռուզաննա Ավետիսյան
Ռուզաննան 5+ տարի Amazon հարթակում բիզնես վարելու փորձ ունեցող մասնագետ է, ով ոչ միայն ունի սեփական հաջողված բիզնեսներ, այլև աջակցել է տասնյակ ընկերությունների՝ հիմնելու և զարգացնելու իրենց Amazon խանութները։ Իր գործունեության շրջանակում նպաստել է վաճառքների աճին, ապրանքների ճիշտ ընտրությանն ու միջազգային շուկաներում բրենդների առաջխաղացմանը։
Նա մշակել է հատուկ մեթոդաբանությամբ դասընթացներ՝ ուղղված Amazon-ում վաճառքների կազմակերպմանը, իրականացնում է ինչպես խմբային ուսուցում, այնպես էլ անհատական խորհրդատվություններ։ Նրա ուսանողների մի մասը դարձել է Amazon մենեջերներ և ներկայումս համագործակցում է արտահանող բիզնեսների հետ։
Բացի Amazon-ից, ունի հաջողված փորձ նաև dropshipping մոդելով, մասնավորապես Shopify հարթակի միջոցով ստեղծված բրենդների կառավարման մեջ։ Գործել է ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի և այլ շուկաներում, ինչը նրան թույլ է տալիս առաջարկել գործնական ռազմավարություններ արտահանման նպատակով։
Իր փորձով ու գիտելիքներով աջակցում է ինչպես սկսնակ ձեռնարկատերերին և ուսանողներին, այնպես էլ գործող բիզնեսներին ու ներդրողներին՝ նպաստելով նրանց միջազգային շուկա մուտք գործելուն։