Ընտրեք հարթակը և կիսվեք ծրագրով
Ընտրեք հարթակը և կիսվեք ծրագրով

Become a business consultant. GET a JOB

69 000 AMD

  • Օրեր: երեքշաբթի և շաբաթ
  • Ժամեր: երեքշաբթի` 19:00 – 21:00, շաբաթ` 11:00 -14:00
  • Ձևաչափ: օֆֆլայն

Ծրագրի մասին

ԴԱՐՁԻ՛Ր ԲԻԶՆԵՍ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ ԵՎ ՄԻԱՑԻ՛Ր «ԲԻ ԷՍ ՍԻ»-ի ԹԻՄԻՆ:

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը իր հիմնադրման 31 ամյակի առթիվ որոշել է համախմբել կրթական և խորհրդատվական ոլորտների իր գիտելիքները՝ ստեղծելով Become a Business Consultant & Get a Job ծրագիրը, որը կզարգացնի խորհրդատուների համայնքը Հայաստանում և կնպաստի բիզնես խորհրդատվության զարգացմանը։

Տարիների ընթացքում մենք բազմիցս համոզվել ենք, որ չնայած ոլորտի հանդեպ բարձր հետաքրքրությանը, շուկայում զգալի պակաս կա համապատասխան որակավորում ունեցող բիզնես խորհրդատուների։ Հենց այս բացը լրացնելու և խորհրդատվական ոլորտը զարգացնելու նպատակով է նախաձեռնվել այս ծրագիրը, որն ուղղված է նոր սերնդի խորհրդատուների պատրաստմանը։ Մեր նպատակն է կրթել այնպիսի բարձրակարգ մասնագետներ, որոնք հետագայում կհամալրեն նաև մեր թիմը՝ նպաստելով կազմակերպության առաջընթացին։

Ծրագիրն առաջարկում է եզակի հնարավորություն՝ ձեռք բերել գործնական փորձ իրական բիզնես նախագծերում: Ծրագրի լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան աշխատանքի անցնել «Բի Էս Սի»-ում՝ սկսելով կայուն կարիերա Հայաստանի առաջին բիզնես խորհրդատվական ընկերությունում: Մյուս մասնակիցներին կտրամադրվի պրակտիկայի կամ ժամանակավոր համագործակցության հնարավորություն։

Մեր ծրագրի շրջանակներում ձեռք բերած խորքային գիտելիքները և իրական բիզնես միջավայրում ստացած փորձը մասնակիցներին նաև հնարավորություն կտան աշխատանք գտնել պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցող ընկերություններում։

Ծրագիրը բաղկացած է 4 փուլերից.

🔹 Հայտադիմում, մասնակիցների ընտրություն,

🔹 Բիզնես խորհրդատվական դասընթացի անցկացում,

🔹 Պրակտիկա․ BSC-ում այդ պահին ընթացիկ խորհրդատվական նախագծերում ներգրավվածություն,

🔹 Արդյունքների գնահատում և ամփոփում։

Փուլ 1՝ Հայտադիմում, մասնակիցների ընտրություն.

🔹 Ծրագրի իրականացման նախնական փուլում բոլոր այն անհատներն, ովքեր ցանկություն ունեն միանալու ծրագրին, պետք է նախապես գրանցվեն և լրացնեն անհրաժեշտ հայտադիմումը։

🔹 Հայտադիմումը լրացնելուց հետո կատարվելու է ընտրություն, որից պարզ է դառնալու, թե ովքեր են մասնակցելու ծրագրին։

Փուլ 2՝ Բիզնես խորհրդատվական դասընթացի անցկացում (22 ժամ).

Բիզնես խորհրդատվական դասընթացի փուլը բաղկացած է 6 մոդուլներից, որոնց ուսումնասիրման ընթացքում կքննարկվեն նաև AI գործիքների կիրառումը խորհրդատվության ոլորտում։

1. Կառավարման խորհրդատվություն․ ներածություն․
🔹 Ծրագրի ներկայացում․ փուլեր, ընթացակարգեր,
🔹 Մասնակիցների ծանոթացում,
🔹 Ի՞նչ է կառավարման խորհրդատվությունը,
🔹 Խորհրդատուի դերը,
🔹 Բիզնես խորհրդատուին անհրաժեշտ հմտություններ ու գիտելիքներ։

2․ Կառավարման խորհդատվության տեսակներ և փուլեր․
🔹 Խորհրդատվության տեսակներ,
🔹 Խորհրդատվական ծառայությունների մատուցման փուլեր,
🔹 Էթիկան և պրոֆեսիոնալիզմը խորհրդատվության մեջ,
🔹 Հաճախորդների հետ արդյունավետ հարաբերությունների կառուցում։

3․ Հետազոտության իրականացում․
🔹 Հետազոտության տեսակներ,
🔹 Հետազոտության իրականացման փուլեր,
🔹 Հետազոտության մեթոդներ և գործիքներ,
🔹 Հետազոտության հաշվետվության մշակում,
🔹 Տվյալահեն որոշումների կայացում։

4․ Բիզնես պլանի, ներդրումային պլանի մշակում․
🔹 Բիզնես պլանի բաղկացուցիչ մասերի և կառուցվածքի ներկայացում,
🔹 Բիզնես մոդել,
🔹 Մարքեթինգային պլան,
🔹 Օպերացիոն պլան,
🔹 Մարդկային ռեսուրսների կառավարման պլան,
🔹 Ռիսկերի կառավարման պլան,
🔹 Իրական օրինակների վրա աշխատանք։

5․ Ֆինանսական մոդելի մշակում
🔹 Ֆինանսական հիմնական ցուցանիշների – հաշվարկ ու վերլուծություն,
🔹 Կանխատեսումներ, ֆինանսական մոդելների մշակում,
🔹 Ներդրումային պլանի մշակում,
🔹 Հիմնական հարկատեսակներ և դրույքաչափեր,
🔹 Ֆինանսական հաշվետվությունների կազմում։

6․ Բիզնես գործընթացների կառավարում․
🔹 Բիզնես գործընթացներ և դրանց տեսակները,
🔹 Բիզնես գործընթացների աուդիտ,
🔹 Բիզնես գործընթացների մշակման համար տեղեկատվության հավաքագրում,
🔹 Բիզնես գործընթացների մշակում,
🔹 Բիզնես գործընթացների մոդելավորում։

Բոլոր մոդուլների ընթացքում նյութերի ուսումնասիրությունը տեղի է ունենալու թե՛ տեսական, և թե՛ գործնական աշխատանքների միջոցով։ Գործնական աշխատանքների իրականացումը հիմնված է լինելու իրական նախագծերի վրա։

Փուլ 3՝ Պրակտիկա․ իրական նախագծերի վրա հիմնված գործնական աշխատանքի իրականացում․

🔹 Այս փուլին մասնակիցները սկսելու են աշխատել իրական նախագծերի վրա։ Յուրաքանչյուր մասնակից ունենալու է իր համար հստակ սահմանված առաջադրանք, որը հնարավորություն է տալու գնահատման փուլում օբյեկտիվ որոշումներ կայացնել։

🔹 Այս փուլը հնարավորություն է տալու լիովին հասկանալ յուրաքանչյուր մասնակցի կարողություններն ու հիմք է հանդիսանալու աշխատանքի առաջարկ ստանալու համար։

Փուլ 4՝ Արդյունքների գնահատում և ամփոփում․

🔹 Հիմնվելով գործնական աշխատանքների վրա՝ իրականացվելու է արդյունքների գնահատում, որից պարզ է դառնալու, թե որ մասնակիցներն են միանալու «Բի Էս Սի»-ի խորհրդատուների թիմին։

Ծրագրին կարող են մասնակցել․

🔹 Սկսնակ խորհրդատուները, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց հմտությունները,
🔹 Տնտեսագիտական, ֆինանսական, կառավարման կամ հարակից այլ ուղղություններով ավարտական կուրսերի ուսանողներ և շրջանավարտներ,
🔹 Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են բիզնես խորհրդատվության ոլորտով և ցանկանում են հմտանալ այդ ոլորտում:

* Մասնակցության պարտադիր պայման է անգլերեն լեզվի իմացության միջինից բարձր մակարդակը։

Ծրագիրը վարելու են «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի խորհրդատուներն, ովքեր ոլորտում երկար տարիների փորձ ունեն և իրենց գործում հմուտ մասնագետներ են։

Ցանկացած հարցի պարագայում կարող եք կապ հաստատել մեզ հետ.
Հեռախոսահամար – 077-59-39-59
Էլ․ հասցե – info@quickstart.am

Այլ ծրագրեր