Ընտրեք հարթակը և կիսվեք վեբինարով
Ընտրեք հարթակը և կիսվեք վեբինարով

Instagram Grid and Visual

5 500 AMD

Հասանելի չէ

  • Օրեր: մայիսի 6
  • Ժամեր: 19։30-20։30
  • Ձևաչափ: օնլայն

Վեբինարի մասին

Ներկայացե՛ք թվային աշխարհում բացառիկ ոճով։
Instagram-ը վաղուց արդեն դադարել է լինել պարզապես սոցիալական հարթակ, այլ դարձել է բրենդների և անհատների ինքնարտահայտման ու վաճառքի հզոր գործիք։

Այսօր սոցիալական հարթակներում վիզուալ գրավչությունը առանցքային դեր ունի թե՛ բիզնեսների, թե՛ անհատների առաջխաղացման, լսարանի ընդլայնման և հավատարիմ հետևորդների շրջանակի ձևավորման գործում։ «Instagram Grid & Visual» վեբինարը հնարավորություն է տալիս սովորել և տիրապետել այնպիսի ժամանակակից մոտեցումների ու գործիքների, որոնք կօգնեն ձեր Instagram էջը դարձնել ավելի գրավիչ, մասնագիտական և ամբողջությամբ համահունչ՝ ձեր անձնական կամ բրենդային ոճին ու արժեքներին։

Վեբինարի թեմաներն են.

🔹 Instagram Grid Layout-ի հիմունքներ
Կիմանաք, թե ինչպես է աշխատում Instagram-ի էջի ընդհանուր տեսողական ընկալումը և ինչպես կարող եք կառավարել այն՝ ցուցադրելով ձեր յուրօրինակությունը։ Կստանաք պատրաստի գրիդի հաջողված մոդելներ, որոնք հեշտությամբ կարող եք ադապտացնել սեփական էջին:

🔹 Վիզուալ բրենդինգի գաղտնիքներ
Կբացահայտեք, թե ինչպես են գույները, տառատեսակները և պատկերները ազդում ձեր էջի ընդհանուր տեսքի վրա։ Կսովորեք գրավել ձեր թիրախային լսարանի ուշադրությունը վիզուալ տարրերի միջոցով՝ օգտագործելով հոգեբանական ազդեցության մեթոդներ:

🔹 Օգտակար գործիքներ և ծրագրեր
Ձեզ կներկայացվեն այն հարթակները և ծրագրերը, որոնք օգնում են մասնագետներին ստեղծել, պլանավորել և կառավարել Instagram էջերը։ Կծանոթանաք և կկիրառեք մի շարք գործիքներ, որոնց օգտագործումը կխնայի ձեր ժամանակն ու ռեսուրսներ:

🔹 Պրակտիկ խորհուրդներ
Կստանաք քայլ առ քայլ ուղեցույց՝ սովորական բովանդակությունը դարձնելու գրավիչ և տպավորիչ։ Կբացահայտեք հնարքներ, որոնք օգնում են ստեղծել պրոֆեսիոնալ էջ՝ առանց ծախսելու հազարավոր դրամներ դիզայների ծառայությունների համար:

Այս վեբինարից հետո դուք՝

Կստեղծեք յուրօրինակ Instagram էջ, որը կստիպի հետևորդներին պահպանել ձեր հրապարակումները և առաջարկել այն ուրիշներին

Կմշակեք վիզուալ ռազմավարություն, որը կկրճատի բովանդակության ստեղծման ժամանակը 50%-ով՝ պահպանելով բարձր որակ և հետևողականություն

Կունենաք յուրօինակ ոճ, որոնք ակնթարթորեն կտարբերակեն ձեզ մրցակիցներից

Կավելացնեք հետևորդների թիվը՝ օգտագործելով վիզուալ հոգեբանության սկզբունքները և էջի կառուցվածքի օպտիմալացումը

Կվերածեք ձեր Instagram էջը եկամտի աղբյուրի՝ ստեղծելով վիզուալ բովանդակություն, որը հաճախորդներին գրավում է

Ադրիանա Գալի

Ադրիանան վիզուալ բրենդինգի և թվային մարքեթինգի մասնագետ է, ով ունի ավելի քան 5+ տարվա փորձ մարքեթինգի և վիզուալ հաղորդակցության ոլորտում։ Նա ավարտել է ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրական ֆակուլտետը՝ մասնագիտանալով հայերեն-անգլերեն թարգմանչական գործում։

Ադրիանան ակտիվորեն ներգրավված է նաև հասարակական գործունեության մեջ՝ հանդիսանալով «ԹՐԻԱԴ» ոչ առևտրային կազմակերպության անդամ։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա մշակել է Instagram ռազմավարություններ, որոնք նպաստել են իր հաճախորդների հետևորդների աճին և վաճառքների բարձրացմանը։

Այլ ծրագրեր