Ընտրեք հարթակը և կիսվեք ծրագրով
Ընտրեք հարթակը և կիսվեք ծրագրով
Ծրագրի մասին
Ձգտու՞մ եք զարգացնել Ձեր Upwork էջը և հասնել կայուն հաջողության։
Այս խորացված ծրագիրը նախատեսված է ֆրիլանսերների համար, ովքեր արդեն ունեն Upwork-ի աշխատանքային էջ և ցանկանում են բարելավել իրենց հմտությունները, լուծել առկա խնդիրները և առավել արդյունավետ օգտագործել հարթակի հնարավորությունները՝ խորհրդակցելով մասնագետի հետ, ով երկար տարիներ է, ինչ գործունեություն է ծավալում հարթակում։
Առցանց ծրագիրը կտրամադրի Ձեզ անհրաժեշտ գիտելիքներ, գործիքներ և անհատական խորհրդատվություն՝ Upwork-ում ավելի հաջողված կարիերա ստեղծելու համար։

Թեմաներ․
🔹 Արդյունավետ ուղեկցող նամակի/դիմումի կազմում։
🔹 Հաճախորդի նպատակների բացահայտում և հուսալի պատվիրատուների ընտրություն։
🔹 Պատվիրատուի հետ հաղորդակցման հմտությունների զարգացում՝ վստահության մթնոլորտ ձևավորելու համար։
🔹 Անվտանգության կանոնների իրազեկում՝ բլոկավորումից խուսափելու և Ձեր էջի հեղինակությունը պահպանելու համար։
🔹 Պայմանագրի փուլերի ուսումնասիրություն։
🔹 Անհատական խորհրդատվություն փորձառու մասնագետի հետ։
Ո՞ւմ համար է նախատեսված․
🔹 Բոլոր նրանց համար, ովքեր արդեն ավարտել են “Upwork Intro” տեսադասի ուսումնասիրությունը և ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները։
🔹 Բոլոր նրանց համար, ովքեր ունեն որոշակի փորձ, բայց դեռ չեն կարողանում կայուն պատվերներ ստանալ։
🔹 Նրանց համար, ովքեր ունեն հարցեր, որոնք թույլ չեն տալիս արդյունավետորեն օգտագործել հարթակը։
Կարևոր !
Այս ծրագիրը նախատեսված է նրանց համար, ովքեր արդեն ծանոթ են Upwork հարթակին։ Այն հանդիսանում է “Upwork Intro” տեսադասի տրամաբանական շարունակությունը։ Եթե նոր եք սկսում ձեր ուղին հարթակում, խորհուրդ ենք տալիս նախ ուսումնասիրել “Upwork Intro” տեսադասը, որը հասանելի է ցանկացած պահի։ Այդ կերպ այս խորացված դասընթացի նյութերը առավել հասկանալի և կիրառելի կլինեն։

Գոհար Շալջյան
Գոհար Շալջյանն ավելի քան ութ տարի աշխատում է ֆրիլանս հարթակներում՝ ձեռք բերելով ոլորտում մեծ փորձ։
Նա համագործակցել է Թուֆենկյան հյուրանոցների ցանցի հետ՝ իր փորձառությունը ներդնելով մարքեթինգի և բիզնեսի զարգացման մեջ: Գոհարը մագիստրոսի կոչում է ստացել Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնեսի կառավարման և մարքեթինգի ոլորտում:
Ներկայումս նա աշխատում է Upwork-ում որպես մարքեթինգի մասնագետ և շուկայի հետազոտության վերլուծաբան՝ օգնելով բիզնեսներին մշակել արդյունավետ ռազմավարություններ և ձեռք բերել շուկայի արժեքավոր պատկերացումներ: